Էսպումիզան® …
մետեորիզմի բուժման համարԻ՞նչ է մետեորիզմը և ո՞վ է դրանով տառապում
Մետեորիզմը որովայնի վքնածության զգացողությունն է, որը առաջանում է գերգազառաջացման պատճառով։ Այդ հիվանդության մյուս անվանումներներն են՝ վքնածություն, ֆլատուս կամ գազեր։ Մետեորիզմի առավել տարածված ախտանիշերը հիվանդների նկարագրությամբ որովայնում տհաճության և գերլցման զգացողությունը, աղիքային աղմուկները, երբեմն նույնիսկ ցավերն են։
Մետեորիզմը կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից, կենսակերպից կամ առողջական վիճակից։


Ինչպե՞ս է առաջանում մետեորիզմը

Մետեորիզմն առաջանում է օրգանիզմում կուտակված գազերի ավելցուկից։ Առողջ մարդու մոտ աղեստամոքսային տրակտում մշտապես պարունակվում է 150-ից մինչև 200 մլ գազ, ներառյալ ազոտ (11-92%), թթվածին (0-11%), ածխաթթու գազ (3-54%), ջրածին (0-86%), մեթան (0-86%), և այլ, օրինակ ցնդող օրգանական թթուներ և ծծմբաջրածին (0-1%)։ Օրգանիզմը դուրս է բերում դրանց շնչառական համակարգով, օգտագործելով բակտերիաները արյան դիֆուզիայի միջոցով և կղանքով։ Այդ գազերի մոտ 600-1400 մլ դուրս են գալիս ամեն օր բղկոցի հետ միասին։
Ամեն օր մոտ 476-1491 մլ գազ կանոնավոր դուրս է բերվում ուղիղ աղիքով։ Աղեստամոքսային խանգարումների դեպքում այդ քանակությունը ավելանում է։
Ինչո՞ւմ է խնդիրը
Մետեորիզմը հանդիսանում է առավել տարածված աղեստամոքսային ախտանիշերից մեկը, որի մասին հաղորդվում է բժշկին այցելելու ժամանակ։ Այս խնդրի ծավալները մինչ օրս պարզ չեն։ Մի կողմից, մետեորիզմը թաքնվում է որպես անհարմար խնդիր, մյուս կողմից, այն անտեսվում է հիվանդների, ինչպես նաև բժիշկների կողմից, որպես անկարևոր ախտանիշ։ Չնայած այն բանին, որ բժիշկները մետեորիզմի պատճառների վերաբերյալ ընդհանուր կարծիք չունեն, նրանք թվարկում են հետևյալ գործոնները, որոնք նպաստում են դրա զարգացմանը՝ ոչ ճիշտ սնունդը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, աղեստամոքսային և մետաբոլիկ հիվանդությունները, տարբեր դեղերի կողմնակի ազդեցությունը կամ հոգեծին պատճառները, ինչպիսիք են սովորական փորկապությունը և ուժեղ սթրեսը։ Մետեորիզմի հետ կապված անհագստությունների հաճախակի պատճառը գազերի զսպումն է։ Դա հաճախ տեղի է ունենում կուլտարական պատճառներով։ Մեզ սովորեցնում են, որ հասարակության մեջ «գազեր բաց թողնելը» լավ չէ։

Ինչպե՞ս բուժել մետեորիզմը

Մետեորիզմը բուժելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել դրա պատճառները։ Սկզբում Դուք պետք է փոխեք Ձեր սննդակարգը և կենսակերպը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել գազերի արտադրությունը խթանող մթերքները, ինչպիսիք են լոբին, կաղամբը և հում սոխը։ Նաև պետք է խուսափել կծու և յուղոտ ճաշատեսակներից։ Ուտելու պրոցեսը պետք է ընթանա դանդաղ, հանգիստ միջավայրում։ Մարսողական խնդիրներով մարդկանց պետք է ավելի հաճախ օգտագործել համեմունքներ և կանաչիներ, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը, ինչպիսիք են սամիթը, կոճապղպեղը, անանուխը, երիցուկը կամ դափնու տերևը։ Մետեորիզմի բուժման մեջ սիմետիկոնը հանդիսանում է ևս մեկ այլընտրանք։ Սիմետիկոնի գործողության մեխանիզմը կայանում է գազի պղպջակների մակերեսային լարվածության նվազեցման կամ դրանց քայքայման մեջ։ Այդպիսով արտազատված գազերը հեշտությամբ ներծծվում են կամ դուրս են բերվում օրգանիզմից պերիստալտիկայով։
Գազերը խնդիր են նաև ԳՁՀ ժամանակ
Որովայնի խոռոչի օրգանների ԳՁՀ ուղեգրված որոշ հիվանդներին պահանջվում է կրկնակի զննում ստամոքսում կամ աղիներում գազերի գերկուտակման պատճառով։ Գազերը հանելու համար, կարող են օգտագործվել Էսպումիզանի® նման դեղամիջոցներ, որոնք արդյունավետ քայքայում են կուտակված գազի պղպջակները և զգալիորեն լավացնում են որովայնի խոռոչի օրգանների տեսանելիությունը ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։
Խնդրում ենք, ԳՁՀ առաջ խորհրդակցեք բժշկի հետ ստամոքսում կամ աղիներում գազերի հնարավոր կուտակման առիթով։

