Էսպումիզան® պատիճները հայտնի և փորձված դեղամիջոց է, որը օգտագործվում է բարձր գազառաջացման, օրինակ վքնածության (մետեորիզմի) կամ գազերի բարձր կուտակման , գերլցման զգացողության պատճառով առաջացող աղեստամոքսային տրակտի կողմից գանգատների առկայության դեպքում ախտանիշային բուժման համար:
Էսպումիզանի® ակտիվ նյութը սիմետիկոնն է, որը քայքայում է սննդային շիլայում և մարսողական տրակտի լորձում գտնվող գազի պղպջակները։ Այդ ժամանակ արտազատվող գազերը այնուհետև կարող են ներծծվել աղիքի պատի միջով և դուրս բերվել աղիների պերիստալտիկայի ազդեցության տակ։
Էսպումիզան® պատիճներ
Արագ լավացում և տհաճ զգացողության վերացում
- Էսպումիզան® պատիճները պարունակում են 40 մգ սիմետիկոն, որը քայքայում է սննդային շիլայում և մարսողական տրակտի լորձում գտնվող գազի պղպջակները։ Այդ ժամանակ արտազատվող գազերը այնուհետև կարող են ներծծվել աղիքի պատի միջով և դուրս բերվել աղիների պերիստալտիկայի ազդեցության տակ։
Օգնում է ճիշտ ուլտրաձայնային ախտորոշումանը
- Էսպումիզան® պատիճները խորհուրդ է տրվում հիվանդին որովայնի խոռոչի ախտորոշիչ գործողություներին նախապատրաստելու ժամանակ։
Լավ տանելիություն
- Էսպումիզան® պատիճներ դեղամիջոցը պարունակում է սիմետիկոն, որն ունի տեղային, այլ ոչ թե համակարգային ազդեցություն, այդպիսով այն կարող է օգտագործվել այլ դեղամիջոցների հետ միասին։
- Էսպումիզան® պատիճներ դեղամիջոցը պարունակում է քիմիական իներտ նյութ, այդ պատճառով այն կարող է օգտագործվել առանց տարիքային կամ հիվանդության վիճակին վերաբերող սահմանափակումների, նույնիսկ մի քանի տարվա ընթացքում*, առանց գերդոզավորման ռիսկի։
- Էսպումիզան® պատիճներ դեղամիջոցը չի պարունակում շաքար և կարող է կիրառվել շաքարային դիաբետով կամ գլյուկոզայի անտանելիությամբ հիվանդների կողմից։
- Սիմետիկոնի ազդեցության մեխանիզմի և օրգանիզմ աղեստամոքսային տրակտից աննշան ներծծման հետ կապված հղիության և կրծքով կերակրելու ժամանակահատվածում Էսպումիզանի® կիրառմամբ առաջացած բացասական ազդեցություններից կարելի է չվախենալ։
*Որովայնի խոռոչի կողմից գանգատների ծագման կամ դրանց երկարատև բնույթի դեպքում, Դուք պետք է դիմեք բժշկի։ Նա կկարողանա հաստատել գանգատների պատճառը և բուժման կարիք ունեցող հնարավոր հիվանդության առկայությունը։
Հեշտ կիրառում
- Էսպումիզան® պատիճները փոքր են և դրանց կարելի է հեշտ կուլ տալ։