Այլ կարևոր տեղեկություն

Հնարավոր կողմնակի ազդեցություն

  • Էսպումիզանի® ընդունման հետ կապված մինչ օրս ոչ մի կողմնակի ազդեցություն չի նշվել։
  • Աղիների միջով անցնելիս սիմետիկոնը չի ներծծվում օրգանիզմի մեջ և չի ենթարկվում քիմիական կամ կենսաբանական փոխակերպումների։

Էսպումիզանի® փոխգործակցությունն այլ դեղամիջոցների հետ

  • Այլ դեղամիջոցների հետ փոխգործակցության վերաբերյալ տվյալներ չկան։

Հղիություն և կրծքով կերակրման ժամանակաշրջան

  • Հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև հնարավոր կամ պլանավորվող հղիության դեպքում տվյալ դեղամիջոցն ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։
  • Սիմետիկոնի  ազդեցության մեխանիզմի և օրգանիզմ աղեստամոքսային տրակտից աննշան ներծծման հետ կապված հղիության և կրծքով կերակրելու ժամանակահատվածում Էսպումիզանի® կիրառմամբ առաջացած բացասական ազդեցություններից կարելի է չվախենալ։
  • Հղիների կողմից Էսպումիզանի® կիրառման վերաբերյալ կլինիկական տվյալներ առկա չեն։

Էսպումիզանի® ընդունումն այլ մթերքների ու ըմպելիքների հետ

  • Էսպումիզանը® կարելի է ընդունել անմիջականորեն ուտելուց առաջ, ուտելիս կամ ուտելուց հետո, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քնելուց առաջ։

Ազդեցություն տրանսպորտային միջոցների կառավարման և մեխանիզմների սպասարկման ունակության վրա

  • Էսպումիզանը®  չի ազդում կամ աննշան ազդեցություն ունի տրանսպորտային միջոցների կառավարման և մեխանիզմների սպասարկման ունակության վրա։