Էսպումիզան® …
մետեորիզմի բուժման համարԲժշկի այլ ցուցումների բացակայության դեպքում, Էսպումիզան® պատիճներ դեղամիջոցի սովորական դոզան կազմում է
Բարձր գազառաջացմամբ պայմանավորված աղեստամոքսային տրակտի կողմից գանգատների առկայության,
օրինակ վքնածության (մետեորիզմ) կամ գազերի կուտակման, գերլցման զգացողության դեպքում՝
Տարիք


6-ից բարձր երեխաներին, դեռահասներին ու մեծահասակներին
Խորհուրդ տրվող դոզա

Էսպումիզանի® 2 պատիճ, համապատասխանում է 80 մգ սիմետիկոնին
Օրական դոզա

2 պատիճ օրական 3-4 անգամ
Որովայնի խոռոչի շրջանում ախտորոշիչ հետազոտությունների, ինչպիսիք են, օրինակ ռենտգենագրությունն ու սոնոգրաֆիան (ՈՒՁՀ), անցկացմանը նախապատրաստելու համար՝
Հետազոտության նախորդ օրը
2 պատիճ Էսպումիզան®, համապատասխանում է սիմետիկոնի 80 մգ, օրական 3 անգամ
Հետազոտման օրը
Էսպումիզանի® 2 պատիճ առավոտյան
Կիրառման միջոցը
- Էսպումիզան® պատիճները ընդունում են ուտելիս կամ ուտելուց հետո, եթե անհրաժեշտ է նաև քնելուց առաջ։
Բուժման տևողությունը
- Ընդունեք Էսպումիզանը® մինչև գանգատների վերացումը։ Անհրաժեշտության դեպքում Էսպումիզանը® կարելի է օգտագործել երկար ժամանակ*։
Եթե Դուք ընդունել եք հարկ եղածից ավելի Էսպումիզան®
- Էսպումիզանով® գերդոզավորման դեպքում գործնականում թունավորումը բացառված է։ Նույնիսկ Էսպումիզանի® մեծ քանակությունները խնդիրներ չեն առաջացնում։ Էսպումիզանի® ազդող նյութը՝ սիմետիկոնը, քայքայում է աղեստամոքսային տրակտում փրփուրը զուտ ֆիզիկական ճանապարհով։ Աղիների միջով անցնելիս սիմետիկոնը չի ներծծվում օրգանիզմի մեջ և չի ենթարկվում քիմիական կամ կենսաբանական փոխակերպումների:
*Որովայնի խոռոչի կողմից գանգատների ծագման կամ դրանց երկարատև բնույթի դեպքում, Դուք պետք է դիմեք բժշկի։Նա կկարողանա հաստատել գանգատների պատճառը և բուժման կարիք ունեցող հնարավոր հիվանդության առկայությունը։