Էսպումիզան® L ներս ընդունելու կաթիլներ, էմուլսիա

Էմուլսիայի ձևով ԷՍՊՈՒՄԻԶԱՆ® L հանդիսանում է քաջ հայտնի և փորձված դեղամիջոց, որն օգտագործվում է բարձր գազառաջացմամբ պայմանավորված աղեստամոքսային տրակտի կողմից ֆունկցիոնալ խանգարումների ախտանիշային բուժման համար, օրինակ  նորածինների մոտ աղեխիթերի (երեք ամսականների փորի ցավերի)  դեպքում։

Էսպումիզանի® ակտիվ նյութը սիմետիկոնն է.որը քայքայում է սննդային զանգվածում և ստամոքսի ու բարակ աղիների լորձում գտնվող գազի պղպջակները։ Արտազատվող գազերը այնուհետև կարող են ներծծվել աղիների պատերի միջով և դուրս բերվել աղիների շարժողական ակտիվության հաշվին։

ԷՍՊՈՒՄԻԶԱՆ® L ներս ընդունելու կաթիլներ, էմուլսիա

Մեծ թեթևություն փոքր փորիկներին

  • Սիմետիկոնի 40 մգ/օրական դոզան արդյունավետ վերացնում է նորածինների աղեխիթերը։ Այն արդյունավետ քայքայում է  գազերի կուտակումները աղեստամոքսային տրակտում, նվազեցնելով որովայնի խոռոչի գերլեցունության զգացողությունը և ներորովայնային ճնշումը։

Լավ տանելիություն

  • ԷՍՊՈՒՄԻԶԱՆ® L  պարունակում է սիմետիկոն,որը ներընդունումից հետո  չի ներծծվում և անցնելով աղեստամոքսային տրակտով, դուրս է բերվում անփոփոխ վիճակում։
  • ԷՍՊՈՒՄԻԶԱՆ® L չի պարունակում շաքար և կարող է օգտագործվել շաքարային դիաբետով և սննդի այլ խանգարումներով հիվանդների կողմից։
  • Սիմետիկոնն կարող է օգտագործվել այլ դեղամիջոցների հետ միասին։

Նորածինների համար օգտագործման դեղամիջոց

  • Բանանի հաճելի համով ներս ընդունելու կաթիլներ։

Փորձված դեղամիջոց

 

Նորածինների աղիքային խիթը ցավոտ, բայց ինքնուրույն վերացող խանգարում է, որն ի հայտ է գալիս նորածինների կյանքի առաջին իսկ ամսից։ Դա չի վնասում երեխայի զարգացմանն ու առողջությանը, բայց և այնպես, հաճախ երեխաների և նրա ծնողների համար խնդիր է, որոնք չգիտեն, թե ինչպես այն լուծել։

Երեխայի ծննդյան հետ միաժամանակ քո օրակարգը կարող է հիմնավորապես փոխվել։ Ամեն ինչ կախված է լինում կերակրման ու քնելու ժամերից։