Այլ կարևոր տեղեկություն

Քանի որ սիմետիկոնն ունի տեղային, այլ ոչ թե համակարգային ազդեցություն, այդպիսով այն կարող է օգտագործվել այլ դեղամիջոցների հետ միասին։ Նա հանդիսանում է քիմիապես և կենսաբանորեն ոչ ակտիվ  նյութ։

  • Ընդունելուց հետո սիմետիկոնը չի ներծծվում աղեստամոքսային տրակտում, ակտիվ նյութը դուրս է բերվում անփոփոխ վիճակում։

Հնարավոր կողմնակի երևույթներ

  • Էսպումիզան® L ընդունման հետ կապված մինչ օրս ոչ մի կողմնակի ազդեցություն չի նշվել։

Փոխազդեցություն այլ դեղամիջոցների հետ

  • Այլ դեղամիջոցների հետ փոխգործակցությունն անհայտ է։

Հղիություն և կրծքով կերակրում

  • Խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ տվյալ դեղամիջոցն ընդունելուց առաջ։
  • Էսպումիզան® L դեղամիջոցը հղիության և կրծքով կերակրման ժամանակահատվածում ընդունելու համար սահմանափակումներ չկան։

Կարևոր տեղեկատվություն Էսպումիզան® L  որոշ բաղադրիչների մասին

  • Էսպումիզան® L պարունակում է սորբիտ: Եթե Ձեզ մոտ հայտնաբերվել է շաքարի որևէ տեսակների անտանելիություն, տվյալ դեղամիջոցն ընդունելուց առաջ խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։

Էսպումիզան® L  կիրառումը սննդամթերքի ու ըմպելիքների հետ

  • Էսպումիզան® L  ընդունում են ուտելիս կամ ուտելուց հետո, իսկ անհրաժեշտության դեպքում քնելուց առաջ։

Ազդեցություն տրանսպորտային միջոցների կառավարման և մեխանիզմների սպասարկման ունակության վրա

  • Էսպումիզան® L  չի ազդում տրանսպորտային միջոցների կառավարման ու մեխանիզմների սպասարկման ունակության վրա։