Ընդունեք Էսպումիզան® Ձեր բժշկի ցուցումներին համապատասխան։ Եթե Դուք ինչ-որ հարցում համոզված չեք, ապա դիմեք բժշկի կամ դեղագործի։

Բժշկի հատուկ ցուցումների բացակայության դեպքում Եթե բժշկի կողմից այլ դոզավորում չի կատարվել, ապա Էսպումիզանի® L սովորական դոզավորումը հետևյալն է.

Բարձր գազառաջացմամբ, օրինակ՝ մետեորիզմի պատճառով աղեստամոքսային տրակտի խանգարումների, նորածինների աղեխիթի (երեք ամսականի աղեխիթ) ախտանիշային բուժման համար՝

Նորածիններ և կրծքի երեխաներ

25

25 կաթիլ (1մլ) ավելացնում են մանկական կերով շշի մեջ կամ տալիս են յուրաքանչյուր կրծքով կերակրելուց առաջ կամ հետո

1-ից 6 տարեկան երեխաներին

25

25 կաթիլ (1 մլ) օրական 3-5 անգամ

6-ից 14 տարեկան երեխաներին

25-50

25-50 կաթիլ (1-2 մլ) օրական 3-5 անգամ

14 տարեկանից բարձր դեռահասներ և մեծահասակներ

50

50 կաթիլ (2 մլ) օրական 3-5 անգամ

Որպես օժանդակ միջոց որովայնի խոռոչի շրջանում ախտորոշիչ հետազոտությունների դեպքում

Հետազոտության անցկացման օրվանից մեկ օր առաջ 2 մլ օրական 3 անգամ (50-ական կաթիլ օրական 3 անգամ), առավոտյան՝ հետազոտության անցկացման օրը 2 մլ (50 կաթիլ)։

Կիրառման միջոցը

  • Օգտագործելուց առաջ սրվակը անհրաժեշտ է թափահարել։ Կաթիլներ ստանալու համար շրջեք սրվակը հատակով դեպի վեր։
  • Էսպումիզանը® L կիրառում են ուտելիս կամ դրանից հետո, իսկ անհրաժեշտության դեպքում քնելուց առաջ։
  • Էսպումիզան® L կարող է կիրառվել նաև նախավիրահատական շրջանում։

Եթե Դուք ընդունել եք հարկ եղածից ավելի Էսպումիզան® L

Էսպումիզան® L –ով թունավորման դեպքերը հայտնի չեն ։  Էսպումիզան® L-ի  ազդող նյութը՝ սիմետիկոնը, քայքայում է աղեստամոքսային տրակտում փրփուրը զուտ ֆիզիկական ճանապարհով և բացարձակապես ակտիվ չէ կենսաբանական ու քիմիական տեսակետից։ Այդ պատճառով գործանականում դեղամիջոցով թունավորվելը բացառվում է։ Նույնիսկ Էսպումիզան® L բարձր քանակությունները խնդիրներ չեն առաջացնում: