Իրավական տեղեկատվություն
Մեր վեբ-կայքերը ստեղծված են մեր ընկերության, նրա արտադրանքի և այլ ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Մենք ձգտում ենք ներկայացնել առավել ճշգրիտ, լրիվ ու արդիական տեղեկատվություն, որը մանրակրկիտ ու մշտապես թարմացվում է։ Մեր կայքերում ներկայացված տվյլաները ունեն ընդհանուր բնույթ և չպետք է քննարկվեն որպես բժշկական, առևտրային կամ այլ խորհրդատվություն։ Այդպիսով, մեր վեբկայքերի կիրառման արդյունքում կամ դրանցում ներկայացված տեղեկատվության արդյունքում ուղղակի կամ անուղղակի ծագած որևէ վնասի հետ կապված հատուցման ցանկացած պահանջները բացառվում են։
Այն դեպքում, եթե մեր վեբ-կայքերը պարունակում են կամ հղվում են երրորդ անձանցից ստացված տեղեկատվությանը, այն չի կարող դիտարկվել որպես մեր խորհուրդ։ Քանի որ մենք չենք կարող ստուգել այդպիսի տեղեկատվության հուսալիությունը կամ արժանահավատությունը, ապա, հասկանալի պատճառներով, մենք չենք կարող պատասխանատվություն կրել վերոնշյալ տեղեկատվության համար։
Ծրագիրը, դրա բովանդակությունը, տեքստը, գրաֆիկական տարրերն և այլն հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտներ և պահպանվում են մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքներով։ Մենք նաև տեղեկացնում ենք ձեզ, որ ապրանքների բոլոր և այլ անվանումները, որոնք նշված են ապրանքանիշերով, հանդիսանում են պահպանվող ապրանքանշաններ։ Դրանց ցանկացած օգտագործում, այդ թվում պատճենում, տարածում և մշակում, թույլատրվում է միայն օրենքով նախատեսված սահմաններում և միայն համապատասխան սեփականատերերի համաձայնությամբ։
Մենք իրավասու ենք փոխել մեր վեբ-էջերի պարունակությունը ցանկացած ժամանակ։
Բեռլին-Խեմի ԱԳ