Մետեորիզմի պատճառները

Մետեորիզմի պատճառները մինչև վերջ հաստատված չեն:
Մետեորիզմի առավել տարածված պատճառներն են՝

Ոչ ճիշտ սնունդը, այն է՝

  • սպիտակ հացը
  • կծու և յուղոտ ճաշատեսակները
  • որովայնի վքնածությանը նպաստող բանջարեղենը, ինչպիսիք են լոբին, կաղամբը, ծաղկաղամբը
  • բջջանքով, մրգերով ու բանջարեղենով հարուստ սննդակարգը
  • քացրավենիքը, գազավորված ըմպելիքները, մաստակը:

Ուշադրություն։ Մետեորիզմը առաջանում է ոչ միայն նրանից, թե ինչ ենք մենք ուտում, այլ նաև թե ինչպես ենք մենք ուտում։ Այն կարող է պայմանավորված լինել՝

  • արագ ուտելու, ուտելիս օդ կուլ տալու (աէրոֆագիա)
  • անմիջականորեն քնելուց առաջ ուտելու հետ:

Սննդի որոշակի բաղադրիչների անտանելիություն

  • օրինակ լակտոզայի, ֆրուկտոզայի կամ նատրիումի գլուտամատի։

Ֆիզիկական ակտիվության բացակայությունը

  • Նստակյաց կենսակերպը հանգեցնում է վատ մարսողության, ավելացնելով սննդամթերքի ֆերմենտացիան և աղեստամոքսային տրակտում գազեր առաջացնելով։

 

Մետեորիզմը ուղեկցում է տարբեր աղեստամոքսային հիվանդություններ:

Մետեորիզմը հաճախ աղեստամոքսային խանգարումների մեկուսիչ ախտանիշ չի հանդիսանում։ Այն կարող է ուղեկցել այլ գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ և/կամ այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են մարսողության խանգարումը,, լուծը, փորկապությունը, սննդային թունավորումը:

մարսողության խանգարումը
լուծ
փորկապություն
սննդային թունավորում

Մետեորիզմը հաճախ տարբեր դեղամիջոցների կիրառման կողմնակի ազդեցությունն է:

Մետեորիզմը և աղեստամոքսային տրակտի այլ խանգարումներ հաճախ տարբեր դեղամիջոցների կիրառման կողմնակի ազդեցություններ են։

Դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման պատճառներն են՝ դրանց գործողությունների մեխանիզմների չիմացությունը, դեղերի փոխգործակցությունները և դրանց անցանկալի արդյունքները։ Այդ պատճառով կարևոր է հայտնել բժշկին բոլոր կիրառվող դեղամիջոցների մասին։ Առանց բժշկի հսկողության դեղամիջոցների ոչ ճիշտ կիրառումը և զուգակցումը կարող է հանգեցնել թերապևտիկ բարդությունների և առողջության համար անհրաժեշտ աղիների միկրոֆլորայի վերացմանը, իսկ դա էլ կարող է հանգեցնել աղեստամոքսային խանգարումների։

Այդպիսի դեղամիջոցների կազմում են՝

հակաբիոտիկները
որոշ հակահիպերտենզիվ միջոցները
որոշ հակադիաբետիկ դեղամիջոցները (օրինակ Ակարբոզան)
լուծի դեմ միջոցները (օրինակ լոպերամիդը)

Մետեորիզմը կարելի է նվազեցնել ոչ միայն կենսակերպի փոփոխմամբ, այլ նաև լավ տանելի դեղամիջոցների կիրառմամբ, ինչպիսին է Էսպումիզանը®

Էսպումիզանը® պարունակում է սիմետիկոն, որը նվազեցնում է աղեստամոքսային տրակտում գազի պղպջակների մակերեսային լարվածությունը։ Էսպումիզանը® արդյունավետ է, լավ յուրացվում է և չի փոխգործակցում այլ դեղերի հետ։ Նույնիսկ երկար կիրառումը չի հանգեցնում անցանկալի արդյունքների։ Էսպումիզանը® չի ներծծվում աղեստամոքսային տրակտից և կարող է օգտագործվել տարիների ընթացքում*:

*Որովայնի խոռոչի կողմից գանգատների ծագման կամ դրանց երկարատև բնույթի դեպքում, Դուք պետք է դիմեք բժշկի։ Նա կկարողանա հաստատել գանգատների պատճառը և բուժման կարիք ունեցող հնարավոր հիվանդության առկայությունը: