Դեղամիջոցի անվանումը- Էսպումիզան®  պատիճներ։ Ազդող  նյութ սիմետիկոն։ Էսպումիզան® դեղամիջոցի յուրաքանչյուր փափուկ պատիճում պարունակվում է 40 մգ սիմետիկոն։ Կիրառման բնագավառը – բարձր գազառաջացման, օրինակ վքնածության (մետեորիզմի) կամ գազերի բարձր կուտակման , գերլցման զգացողության  պատճառով առաջացող աղեստամոքսային տրակտի կողմից գանգատների առկայության դեպքում ախտանիշային բուժման համար, որովայնի խոռոչի շրջանում ախտորոշիչ հետազոտությունների, ինչպիսիք են, օրինակ ռենտգենագրությունն ու սոնոգրաֆիան (ՈՒՁՀ), անցկացմանը նախապատրաստելու համար։ Մի՛ ընդունեք Էսպումիզանը® հետևյալ դեպքերում՝ Էսպումիզան® պատիճները պետք  չէ կիրառել գործողի նյութի՝ սիմետիկոնի, դեղնա-գազարագույն ներկանյութի (E110), մեթիլ-4 հիդրոքսիբենզոատի (E 218) կամ Էսպումիզան® պատիճներ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայնության դեպքում։ Գրանցված վկայականի սեփականատերը և արտադրողը՝ Բեռլին-Խեմի ԱԳ (Մենարին գրուպ), Գլինիկեր Վեգ 125, 12489 Բեռլին, Գերմանիա