Աբդոմինալ աղեխիթեր նորածինների մոտ

Ցավերը հաճախ զարգանում են փոքրիկ երեխաների մոտ, դրանք այսպես կոչված «մանկական աղեխիթեր» են։ Դրանք սովորաբար առաջանում են երեկոյան, երեխան իրեն անհանգիստ է պահում, ծամածռվում է և ձգում է ոտքերը դեպի փորիկը, որը լարվում է։ Երեխան դառնում է շատ գրգռված և հաճախակի լացում է անհարմար իրավիճակներում։

Ցավոտ խնդրի ծավալները

Նորածինների մոտ աղեխիթերը տարածված խանգարում է, ինչը կարող է առաջանալ երեխայի կյանքի սկզբնական փուլում (հաճախ մի քանի շաբաթականում և կարող է տևել մինչև 5 ամիս), այդ խանգարմամբ տառապում են երեխաների 10-30%։ Նրանցից 80% մոտ առաջին ախտանիշերը ծագում են արդեն կյանքի երկրորդ շաբաթում։

Ինչո՞ւ է նորածինների մոտ առաջանում աղեխիթեր

Նորածինների աղեխիթերը արտահայտվում են գրգռվածությամբ, անհանգստությամբ և ուժեղ, շարունակական լացով, ինչպես նաև ստամոքսային անհանգստության ախտանիշերով (երեխան ձգում է ոտքերը դեպի փորիկը, որը լարվում է)։ Շատ հետազոտողներ առ այսօր ուսումնասիրում են այս խնդրի պատճառները։ Կարծիք է հայտնվել, որ ցավերի ռիսկը երկու անգամ ավելի բարձր է ծխող մայրերի երեխաների մոտ։ Ցավերին նպաստում է նաև կովի կաթի սպիտակուցների նկատմամբ ալերգիան, լակտոզայի անտանելիությունը և երեխայի ու նրա ծնողների սթրեսը։

Ինչպե՞ս բուժել նորածինների աղեխիթերը

Նորածինների աղեխիթը  ժամանակավոր խանգարում է, որը անցնում է ինքն իրեն։ Երբ դա տեղի է ունենում, ծնողները կարող են փորձել նվազեցնել իրենց երեխայի մոտ եղած ախտանիշերը։ Առաջին հերթին, նրանք պետք է պահպանեն հանգստություն։ Լացող երեխային պետք է գրկել, պահել կամ ման տալ ձեռքերում։ Մերսումը կամ գոլ կոմպրեսը կարող է նվազեցնել փորի լարվածությունը  և օգնել նրա աշխատանքին ։ Գոյություն ունեն գազահեռացնող և թուլացնող թեյեր, որոնք պարունակում են սամիթ կամ երիցուկ։ Երեխաներին կարելի է նաև տալ ներս ընդունելու սիմետիկոն պարունակող կաթիլներ, օրինակ Էսպումիզան® L ։

Դիտողություն՝ Որովայնի խոռոչի կողմից գանգատների ծագման կամ դրանց երկարատև բնույթի դեպքում, Դուք պետք է դիմեք բժշկի։ Նա կկարողանա հաստատել գանգատների պատճառը և բուժման կարիք ունեցող հնարավոր հիվանդության առկայությունը։