Ի՞նչ է մետեորիզմը

Մետեորիզմը աղեստամոքսային տրակտի ֆունկցիայի խանգարում է։ Դա հանգեցնում է աղիքային գազերի ավելացմանը, առաջացնելով գերլցվածության զգացում որովայնի խոռոչում և որովայնի վքնածություն։

Մետեորիզմը կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից, կենսակերպից կամ առողջական վիճակից։ Չնայած, որ այն լուրջ պաթոլոգիա չի հանդիսանում, մետեորիզմով տառապող անձինք կարող են զգալ զգալի ֆիզիկական և հոգեբանական անհագստություն։

Ինչպես է դիագնոզվում մետեորիզմը ?

Մետեորիզմը առավել տարածված խանգարումներից է։ Որովայնի վքնածությունը դա ոչ միայն ֆիզիկական անհագստություն է, այն նաև կարող է առաջացնել զգալի հոգեբանական անհանգստություն և սթրես։ Մարդիկ սկսում են անհանգստանալ իրենց արտաքինի համար, ինչը կարող է վնասել այլ մարդկանց հետ նրանց հարաբերություններին։

Մետեորիզմի առավել հաճախ նշվող ֆիզիկական ախտանիշերից են՝

ծանրության զգացումը

որովայնի գերլցման ու վքնածության զգացողությունը

լարվածության, ճնշման զգացողությունը և նույնիսկ ցավերը

ուժեղ ստամոքսային և աղիքային աղմուկը։

Մետեորիզմը կարող է առաջացնել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական անհագստություն

Մետեորիզմը հաճախ ձախողում է պլանները և անհարմարություն է պատճառում մարդկանց, քանի որ այն սահմանափակում է նրանց տեղաշարժման ու գործելու ազատությունը։ Նրանք, ովքեր տառապում են մետեորիզմից՝ զգալով ներորովայնային ճնշում և տհաճություն ստամոքսում, չեն կարող կենտրոնանալ կարևոր հարցերի և առօրյա գործունեության վրա։

Որովայնի գերլցման ու վքնածության զգացողությունը ստիպում են մարդկանց իրենց անհարմար զգալ սեփական մարմնում։ Որովայնի մեծացած ծավալը, որովայնի խոռոչում գազի ավելցուկը կարող են բացասաբար ազդել իրենց սեփական գրավչության ընկալման վրա, ստիպելով զգալ անվստահ մինչ այն պահը, քանի դեռ մետեորիզմի ախտանիշերը չեն վերանա։

Մետեորիզմը նաև կարող է հանգեցնել սոցիալական անհագստության։ Դրանով տառապող մարդիկ վախենում են, որ աղիքային և ստամոքսային աղմուկներով ուղեկցվող որովայնի վքնածությունը կարող է այլ մարդկանց ուշադրությունը գրավել։ Փորձելով խուսափել անհարմար իրավիճակներից, այդ մարդիկ հաճախ իրենց անհարմար են զգում և տագնապալից են հանդիպումների կամ ժողովների ժամանակ։